2021թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Սորտստոր ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Սորտստոր ընկերությունը հանդես է գալիս որպես ArLeAM ընկերության մաս, որն իր տեսակի մեջ եզակի գյուղատնտեսական հոլդինգ է Հայաստանում։ Ընկերության ինտենսիվ այգիները գտնվում են Արագածոտնի մարզի Կարբի համայնքում։ Այգիները հիմնվել են սկսած 2017 թ-ից և այսօր արդեն զբաղեցնում են ավելի քան 80 հեկտար տարածք։ Ընկերությունը զբաղվում է սեփական արտադրության մրգերի արտահանմամբ, Հայաստանի և այլ երկրների արտադրողների միրգ-բանջարեղենի վերավաճառքով, ինչպես նաև բարձրորակ գինու, կոնյակի, մրգային օղու, բնական հյութերի, մեղրի և այլ ապրանքների հայկական արտադրողների միավորմամբ իր ապրանքանիշի տակ՝ հնարավորություն ընձեռելով նրանց դուրս գալու միջազգային շուկա` իրացնելու արտադրանքը և մեծացնելու արտադրական ծավալները, զարգացնելու սեփական բիզնեսը։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։