2021թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Հորիզոն ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Հորիզոն ընկերությունը հիմնադրվել է 1994թ-ին: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ հիդրոտեխնիկական և էլեկտրոտեխնիկական սարքավորումների և դրանց կցամասերի, պահեստամասերի ներկրում, վաճառք, մոնտաժում, գործարկում, կարգաբերում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում, ինժեներական խորհրդատվություն և այլն: Հիմնական ապրանքատեսակներն են՝ պոմպակայաններ, որոնք կիրառելի են զանազան բնագավառներում (սնունդ, հանքային և քիմիական արդյունաբերություն, կենցաղ և այլն), պոմպերի լայն տեսականի, բազմապիսի և բազմաբնույթ չափիչ, կարգավորիչ և այլ հարակից հիդրոտեխնիկական սարքավորումներ, բարձրավոլտ և ցածրավոլտ էլեկտրոտեխնիկական զանազան սարքավորումներ, ավտոմատիկա, ռոբոտատեխնիկա և այլն:
Ընկերությանը պաշտոնապես շնորհված է հանրահայտ դանիական Grundfos ընկերության տեխնիկական սպասարկման գործընկերոջ և դիստրիբյուտերի կարգավիճակ, այն նաև հանդիսանում է շվեդա-շվեյցարական ABB կոնցեռնի պաշտոնական գործընկերը Հայաստանում:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։