Հոկտեմբերի 21-ին թողարկվել է ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի նոր` 4.50.0 տարբերակը: Ավելացել են նոր հնարավորություններ, մասնավորապես`
- Հիվանդաթերթիկի հաշվարկ փաստաթուղթը համապատասխանեցվել է Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի 20.06.2021թ.-ից գործող փոփոխություններին:
- Համակարգի մի շարք թղթապանակների և հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի դաշտերում ավելացել է ֆիլտրի տեսակն ընտրելու հնարավորություն:
Տարբերակում տեղ գտած փոփոխությունների և լրացումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: