Հայկական Ծրագրեր և Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
ՀՀ առողջապահության նախարարության Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Հայաստանում արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոնն է: Կենտրոնն իրականացնում է արյան համակարգի չարորակ հիվանդություններով և արյունաբանական այլ ախտաբանություններով տառապող երեխաների և մեծահասակների լիարժեք ախտորոշում և բուժում՝ ժամանակակից լավագույն սարքավորումներով, միջազգային ուղեցույցներով, բուժական ծրագրերով և գործելակարգերով: Արյունաբանական կենտրոնում հիվանդների բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի ժամանակակից ծրագրերով և աշխարհում ընդունված, բարձր արդյունավետություն ունեցող բուժական մեթոդներով:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ընկերությանը թույլ կտան իրականացնել.