Հայկական Ծրագրեր և Դիլի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Դիլի ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին՝ Դիլիջանում կառուցելով ագրոարդյունաբերական համալիր, որի նպատակը որակի միջազգային չափանիշներին համապատասխանող, էկոլոգիապես մաքուր կաթնամթերքի արտադրությունն ու իրացումն էր: Որակի առաջնային երաշխիքներից են եվրոպայից ներկրված մաքրացեղ հոլշտեյն, սիմենտալ և շվից տոհմային խոշոր եղջերավոր կենդանիները: Կաթնամթերքի բավականին հարուստ ու լայն տեսականին արտադրվում է 100 տոկոսանոց բնական կաթից։ Ընկերությունն արտադրում է բնական մաքուր կաթ, մածուն, քամած մածուն, կարագ, թթվասեր, պանիր՝ ռիկոտա կաթնաշոռային, մոցարելլա և այլ տեսակներ: Ընկերության անկյաունաքարային արտադրանքը իտալական Մոցարելլա պանիրն է: Կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրության սարքավորումները ներմուծվել են Իտալիայից, իսկ արտադրության պրոցեսի դասընթացները ապահովել են իտալացի բարձր որակավորում ունեցող մասնագետները:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։