Հայկական Ծրագրեր և Տարազ Տեքստիլ Ֆեքթորի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Տարազ Տեքստիլ Ֆեքթորի ընկերությունը Հայաստանում առաջատար ընկերություններից է: Իր գործունեությունը տրիկոտաժի արտադրության ոլորտում սկսելով 2019թ-ին՝ ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել տեղական շուկայում և արդեն հետաքրքրություն է առաջացրել արտաքին շուկայում: Տարազ Տեքստիլ Ֆեքթորի ընկերությունը շուկայում աչքի է ընկնում ոչ միայն բարձրորակ ապրանքնատեսականիով, բարձրաճաշակ դիզայնով, այլև մրցունակ գներով: Ընկերությունը հագեցած է աշխարհում հայտնի ապրանքանիշների մեքենաներով և սարքավորումներով (ճապոնական Juki, Kansai և այլ ապրանքանիշներ), որոնք թույլ են տալիս ունենալ միայն ու միայն բարձրորակ ապրանքատեսականի: Ընկերության առաջնային նպատակն է զարկ տալ տեղական արտադրությանը, ինչպես նաև արտաքին շուկայում ճանաչելի դարձնել հայկական արտադրության բարձր որակի ապրանքատեսականին:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։