Հայկական Ծրագրեր և Տելեկոմ Արմենիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը:
Տելեկոմ Արմենիա ընկերությունը 2008թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Հիմնական միջոցներ, Ապրանքանյութական արժեքներ, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Պատվերներ ենթահամակարգը Տելեկոմ Արմենիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Պահեստի և արտադրության կողմից ապրանքների, պատրաստի արտադրանքի և հումքի նկատմամբ պահանջի վելուծություն
- Կազմակերպության ներքին ստորաբաժանումների կողմից նյութական արժեքների նկատմամբ պահանջի վերլուծություն
- Ներքին պատվերների ձևավորում
- Ներքին պատվերների հիման վրա գնումների օպերատիվ պլանավորում
- Գնումների պլանավորում հաշվի առնելով պահեստային պաշարների կանխատեսվող մեծությունը և պահուստավորված ապրանքանյութական արժեքների առկայությունը պահեստներում
- Մատակարարների պատվերների ձևավորում և մատակարարման գործընթացի վերահսկում
- Մատակարարների օպտիմալ ընտրություն` ելնելով մատակարարումների պատմությունից, պատվերների իրականացման արագությունից, տարածքային և այլ արտադրական հայտանիշներից