Հայկական Ծրագրեր և Զինառ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
Զինառ ընկերությունը 2020թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն և Հիմնական միջոց ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Զինառ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ