Հայկական Ծրագրեր և Շիփշոփ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Պատվերներ
Շիփշոփը հայկական Marketplace է, որը ստեղծվել է առցանց առևտուրը զարգացնելու համար: Հարթակի նպատակն է խթանել վաճառողների գործունեությունը, իսկ գնորդին տալ հնարավորություն պարզեցնելու գնումների գործընթացը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Շիփշոփ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ