Հայկական Ծրագրեր և Գեպոտանիք ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Գեպոտանիք ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին: Ընկերության հիմնական գործունեությունը տանիքի գունավոր և ցինկապատ թիթեղների, մետաղական կղմինդրների, գիպսակարտոնե պրոֆիլների և համալրող մասերի արտադրությունն է: Ինչպես նաև ընկերությունը ներմուծում է ձայնա և ջերմամեկուսացման համար նախատեսված հումքեր, որոնցից ստացվում են արտադրանքներ՝ սենդվիչ պանելներ, սիպ պանելներ: Արտադրվող ապրանքի հումքը համաշխարհային շուկայում լավագույններից մեկն է: Ընկերության գլխավոր ձեռքբերումներից ու առավելություններից մեկը թողարկվող արտադրանքի ու մատուցվող ծառայությունների բարձր որակն է:
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։