Հայկական Ծրագրեր և Լեքս Տոբակո Քոմփանի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Լեքս Տոբակո Քոմփանի ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին, երբ սկսվեցին գործարանի հիմնական շինությունները ամենաժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով կառուցելու աշխատանքներ: Չնայած ամբողջ աշխարհում համաճարակային և հատկապես 2020 թվականին Հայաստանի համար դժվարին իրավիճակներին՝ ինտենսիվորեն շարունակվեցին արտադրության կազմակերպումն ավարտելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Ներդրվեց ավելի քան 34 մլն դոլար, գնվեցին ծխախոտի արտադրության լիովին ավտոմատացված գերժամանակակից հոսքագծեր: 2020 թվականին նաև ընկերությունը գրանցվեց միջազգային ռեգիստրում՝ LEX TOBACCO COMPANY անունով: 2021 թվականին հաստատվեցին ծխախոտների ապրանքանիշները։ MORION և SOPRANO տեսակների Superslims ֆորմատով առաջին խմբաքանակը վաճառքի հանվեց նույն տարվա հունիսին: Կարճ ժամանակահատվածում ընկերությունը ձեռք բերեց ավելի քան 2500 գործընկեր ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում՝ առաջարկելով բարձրորակ ծխախոտ և հպարտությամբ նշելով դրանց հայկական ծագման փաստը: Ձեռք բերվածի վրա կանգ չառնելով`Լեքս Տոբակո Քոմփանին շարունակում է զարգանալ՝ ամեն օր ավելացնելով աշխատողների և գործընկերների թիվը ամբողջ աշխարհում, արդիականացնելով տեխնոլոգիաները, ստեղծելով նոր ապրանքանիշներ, մտնելով նոր շուկաներ, օժանդակելով Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կազմակերպությունը նաև ընդունում է ծխախոտի արտադրության պատվեր՝ պատվիրատուի ապրանքանիշի տակ՝ առաջարկելով նորարարական տեխնոլոգիաներ, արտադրության բարձր արագություն և լավագույն որակ։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։