Հայկական Ծրագրեր և ԲօստօնՋեն Թեքնոլոջիս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
ԲօստօնՋեն Թեքնոլոջիս ընկերությունը կենսաբժշկական ծրագրային ընկերություն է հիվանդների առաջադեմ վերլուծության և անհատականացված թերապիայի համար` քաղցկեղի դեմ պայքարում։ Այն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային և տրանսկրիպտոմային թեստավորում, որը բժիշկներին զինում է գործող ինտելեկտով, որն օգնում է բացահայտել անհատական բուժման պլանները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ԲօստօնՋեն Թեքնոլոջիս ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ