Հայկական Ծրագրեր և Վագ Իմպորտ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Վագ Իմպորտ ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին: Հանդիսանալով Էմպիլս, Խիմ Պրոդուկտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ներկայանում է տվյալ ընկերությունների լաքաներկանյութային արտադրանքի լայն տեսականիով՝ ջրաէմուլսիոն, լատեքսային, ֆասադային ներկեր, ակրիլային ներկեր, էմալներ, ունիվերսալ նախաներկեր, փայտի և մանրահատակի լաքեր, նիտրոներկեր, հատակի ներկեր, ճանապարհային նշագծման ներկեր, սոսինձներ, լուծիչներ և այլ ներկանյութեր: Ներկայացվող ապրանքանիշերն են Օրեոլ, Ռասցվետ, Օպտիմա, Տիտան, Պրոստոկրաշենո, Ավանտգարդ և այլն։ Տեսականին ներկայացված է ՀՀ և ԼՂՀ մի շարք շինանյութերի խանութ սրահներում։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։