Հայկական Ծրագրեր և Լեթսդիիլ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը Լեթսդիիլ ընկերությանը թույլ կտան իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատավարձի հաշվարկ և աշխատավարձից պահվող հարկերի հաշվառում
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
- Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
- Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
- Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
- Կադրային հաշվետվությունների ավտոմատացում