Հայկական Ծրագրեր և Ինտերլիզ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Ապրանքանյութական արժեքներ
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ինտերլիզ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահոցներում
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
- Արագամաշ առարկաների հաշվառում
- Ի պահ հանձնված նյութական արժեքների հաշվառում
- Մեծածախ առևտրի իրականացում
- Մանրածախ առևտրի իրականացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ