Հայկական Ծրագրեր և Էվոլյուշն Ստուդիո ԷյԷմ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Ապրանքանյութական արժեքներ
- Հիմնական միջոցներ
Էվոլյուշն Ստուդիո ԷյԷմ ընկերությունը 2021թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Էվոլյուշն Ստուդիո ԷյԷմ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Ապրանքանյութական արժեքների հաշվառում պահեստներում
- Ապրանքանյութական արժեքների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, պաշարների գույքագրում
- Ի պահ հանձնված նյութական արժեքների հաշվառում
- Մեծածախ առևտրի իրականացում
- Մանրածախ առևտրի իրականացում
- Հիմնական միջոցների քարտարանի հաշվառում
- Հիմնական միջոցների հետ բոլոր գործարքների գրանցում` ձեռքբերումից մինչև լուծարում
- Հիմնական միջոցների վերագնահատում, հավելյալ ծախսերի հաշվառում, գույքագրում
- Կապիտալ և ընթացիկ վերանորոգումների հաշվառում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ