Հայկական Ծրագրեր ընկերության և Այբ կրթական հանգույց հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
Այբ կրթական հանգույցը Այբ հիմնադրամի կարևորագույն և խոշորածավալ ծրագրերից է: Այն Հայաստանում առաջին դպրոցական ավանն է, որի յուրաքանչյուր տարր կրում է կրթության հետ կապված բովանդակություն և նպաստում ուսյալ, մրցունակ, առաքինի սերնդի ձևավորմանը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Այբ կրթական հանգույց հիմնադրամին թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ
- Աշակերտների ուսման վարձերի հաշվառում