Հայկական Ծրագրեր ընկերության և Դիլիջանի կենտրոնական դպրոց կրթական հիմնադրամի միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
- Կադրեր
Դիլիջանի կենտրոնական դպրոցը հանդիսանում է Այբ համակարգի դպրոց: Դիլիջանի կենտրոնական դպրոցը ստեղծվել է 2013 թվականին Այբ կրթական հիմնադրամի կողմից` ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Դիլիջանի կենտրոնական դպրոց կրթական հիմնադրամին թույլ կտա իրականացնել.
- Կազմակերպության անձնակազմի հաշվառում
- Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
- Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ
- Աշակերտների ուսման վարձի հաշվառում