Հայկական Ծրագրեր և Գլոբալ քոննեքթ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Ավտոտնտեսություն
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Գլոբալ քոննեքթ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Գրանցել կազմակերպությունների ավտոմեքենաների և վարորդների մասին տեղեկությունները
- Հետևել վառելիքի քանակային հաշվառմանը` ըստ ավտոմեքենաների և վարորդների` ստեղծելով վառելիքի լիցքավորման, ընդունման-հանձնման և ծախսագրման փաստերը
- Ամենօրյա կամ ամփոփ ուղեգրերի հիման վրա կատարել նորմայով ծախսվող վառելիքի դուրս գրում, նաև ստանալ վառելիքի գերածախսը կամ խնայումը
- Վարել ավտոմեքենաների պլանավորած նորոգումների հաշվառում` հետևելով նյութածախսերին և կատարված աշխատանքներին
- Կատարել նորոգումների վերլուծություն` համեմատելով փաստացի կատարված և նորմաներով պլանավորված նորոգումների պարբերականությունը և վազքաչափերը
- Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
- Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Գործողությունների ամբողջական աուդիտ