Կայացավ «Հայկական ծրագրերի նոր լուծումները» խորագրով կոնֆերանս-քննարկումը

Նոյեմբերի 18-ին Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում կայացավ «Հայկական ծրագրերի նոր լուծումները» խորագրով և իր բնույթով առաջին կոնֆերանս-քննարկումը, որին մասնակցում էին ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 100 ղեկավար և փորձագետ, ինչպես նաև Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի ներկայացուցիչներ։

 «Հայկական ծրագրերի» ղեկավարները ֆինանսական համայնքի հետ կիսվեցին ընկերության վերջին տարիներին գրանցած հաջողություններով։ Ներկայացրեցին ամպային և b2b լուծումները, ՀԾ-8X ծրագրային պլատֆորմը և դրա վրա կառուցվող ՀԾ-Բանկ 8 համակարգը, լայնորեն կիրառվող ինտերնետ և մոբայլ բանկային հավելվածները և այլ լուծումների հետ դրանց ինտեգրման հնարավորությունները ։ Հանդիպումը ամփոփվեց ոլորտի համաշխարհային զարգացումների վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյունքների ներկայացմամբ (Fintech, Suptech, CBDC, Baas, BaaP, web 3, blockchain, crypto):

Վստահ ենք, որ նոր ծրագրային լուծումների վերջնարդյունքում բանկերի ու այլ ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների համար ֆինանսական ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ և ապահով կդառնա։ 

Կոնֆերանսի ժամանակ ներկայացված ցուցադրումները կարող եք տեսնել ստորև.

 

Բացման խոսք և ՀԾ ամպային տեխնոլոգիաներ

ՀԾ-8X պլատֆորմը և ՀԾ-Բանկ 8 համակարգը

ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ՄոբայլԲանկ

Ֆինանսական տեխնոլոգիաների զարգացումներն աշխարհում

Patver software_of_the_year Support center phone number