2022թ.-ի դեկտեմբերի 29-ին Հայկական Ծրագրեր ընկերության և Ինեկոբանկ ՓԲԸ միջև կնքվել է ՀԾ-Բանկ համակարգի բանկին հետաքրքրող ենթահամակարգերի ներդրման պայմանագիր:
Նոր ենթահամակարգերը կապահովեն բանկային ակտիվների որոշ խմբերի գծով պայմանագրերի հաշվառումը և գործարքների իրականացումը: Ենթահամակարգերը ներառում են նաև տվյալ պայմանագրերի գծով ընթացիկ գործառնական և ՀՀ ԿԲ պարտադիր հաշվետվությունների ձևավորման համար անհրաժեշտ լուծումները։
Կնքված պայմանագիրը թույլ է տալիս նաև ապագայում ՀԾ-Բանկ համակարգի նոր ենթահամակարգերի ներդրում։