Հայկական Ծրագրեր և Դոմեստիկ Տրանսպորտ Սոլյուշնս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի Հաշվապահություն ենթահամակարգը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը Դոմեստիկ Տրանսպորտ Սոլյուշնս ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Դրամական միջոցների հաշվառում
- Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի հետ
- Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
- Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
- Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
- Պայմանագրով նախատեսված տարաժամկետ վճարումների և տույժերի հաշվարկ
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական պլանավորում
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Գործողությունների ամբողջական աուդիտ