Հայկական Ծրագրեր և Հայր և որդի Ավագյաններ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Հայր և որդի Ավագյաններ ընկերությունը հիմնադրվել է 2003 թ-ին։ Ընկերությունը զբաղվում է սոուսների, հիմնականում՝ մայոնեզի և կետչուպի արտադրությամբ, համագործակցելով HoReCa ոլորտում հայտնի լավագույնների հետ: Ապրանքանիշի անվանումն է Արեգ։ Գործունեության ընթացքում ընկերությունը մշտապես հաջողություններ է գրանցել և ունեցել է զարգացում։ Ներկա պահին ընկերությունն ընդլայնում է իր արտադրանքը և տեսականին։ Հիմնական տեսականին սպառվում է հասարակական սննդի ոլորտում։ Ընկերության գործունեության ընթացքում արտադրանքի որակը գործընկերների կողմից մշտապես արժանացել է բարձր գնահատականի, որի շնորհիվ ընկերությունը օրեցօր ընդլայնում է գործընկերների շրջանակը։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։