01.07.2023թ-ից փոխվելու են ՀԾ-Հաշվապահ 7 և ՀԾ-Առևտուր 7 համակարգերի և սպասարկման գները:
Հայկական Ծրագրերը նախապես տեղեկացնում է սպասվող փոփոխությունների մասին, որպեսզի բոլոր հաճախորդները հնարավորություն ունենան գնահատել և որոշումներ կայացնել պլանավորվող ձեռքբերումների, աշխատատեղերի քանակների փոփոխության և սպասարկման պայմանագրերի վերակնքման հետ կապված:
Փոփոխված գնացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.
ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Այն պատվիրատուները, ում համակարգի սպասարկումն ավարտվում է 01.07.2023 - 01.10.2023 ժամանակահատվածում, գումարը մինչև 01.07.2023թ. փոխանցելու դեպքում կարող են վերակնքել տարեկան սպասարկման պայմանագիրը մինչև 01.07.2023թ. գործող գնացուցակով: