Հայկական Ծրագրեր և Հեռանկարային Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոն-Արմենիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Հաշվապահություն ենթահամակարգը Հեռանկարային Տեխնոլոգիաների Զարգացման Կենտրոն-Արմենիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Դրամական միջոցների հաշվառում
- Բանկային փաստաթղթերի համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ և ՀԾ-ԿլիենտԲանկ համակարգերի հետ
- Գնորդների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
- Մատակարարների հաշվառում` ըստ պայմանագրերի, հաշիվ/ապրանքագրերի և վճարման ժամանակացույցի
- Այլ դեբիտորների/կրեդիտորների հաշվառում
- Պայմանագրով նախատեսված տարաժամկետ վճարումների և տույժերի հաշվարկ
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական պլանավորում
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Գործողությունների ամբողջական աուդիտ