Պայմանագիր Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերության հետ
Հայկական Ծրագրեր և Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Արտադրանքի ինքնարժեք ենթահամակարգը:
Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությունը 2017թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Հաշվապահություն, Ապրանքանյութական արժեքներ, Ավտոտնտեսություն, Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերը:
Ենթահամակարգի ներդրումը և ինտեգրացիան ընկերությունում արդեն օգտագործվող ենթահամակարգերին հնարավորություն կստեղծի ավտոմատացնել կազմակերպության ներքին գործընթացները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Արտադրանքի ինքնարժեք ենթահամակարգը Ա.Ա.Բ. Պրոեկտ ընկերությանը թույլ կտա իրականացնել.
- Նորմատիվային-տեղեկատվական տվյալների մուտքագրում պատրաստի արտադրանքի պլանավորման և արտադրության համար` ներառյալ հումքի և օժանդակ նյութերի նորմատիվների ձևավորումը
- Արտադրական ցիկլի հսկողություն և օպտիմալացում, ընթացիկ գործողություններում արագ փոփոխություններ մտցնելու հնարավորություն
- Պատրաստի արտադրանքի թողարկման պլանավորում և հաշվառում
- Հումքի և նյութերի ծախսերի հաշվառում, արտադրական ռեսուրսների օգտագործման վերահսկողություն
- Անավարտ արտադրության դինամիկ վերահսկողություն
- Սեփական արտադրության կիսապատրաստուքների հաշվառում
- Ինքնարժեքի ճկուն վերահաշվարկի հնարավորություն
- Խոտանի հաշվառում
- Արտադրական ծախսերի հաշվառում և վերլուծություն, պլանային և փաստացի ինքնարժեքի համեմատություն
- Հաշվարկված ինքնարժեքի ամփոփ և մանրամասն վերլուծություն ըստ ինքնարժեքը ձևավորող ծախսային հոդվածների