Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ԱՅԲ կրթական հիմնադրամում
2014թ. հունվարին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ԱՅԲ կրթական հիմնադրամում: Կազմակերպությունում ներդվել են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`
- Հաշվապահություն
- Հիմնական միջոցներ
- Ապրանքանյութական արժեքներ
- Աշխատավարձ
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը հնարավորություն է ընձեռում իրականացնել.
- Հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
- Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
- Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
- Աշակերտների ուսման վարձի հաշվառում
- Գործողությունների ամբողջական աուդիտ