Հիմնարար ալգորիթմների բաժիններ
Դասընթացը նախատեսված է
Սկսնակ ծրագրավորողների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող ուսանողների համար։
Պահանջվող գիտելիքներ
Պարզագույն տվյալների կառուցվածքների (կապակցված ցուցակ, պահունակ, հերթ, բինար բուրգ, որոնման ծառ) իմացություն։
Օբյեկտային կողմնորոշմամբ լեզվով (C++, C#) ծրագրավորման փորձ։
Ծրագիր
- 1. Ներածություն։ (1 ժամ)
- 2. Կարմիր-սև ծառեր: Որոնման, ավելացման և հեռացման գործողություններ։ (4 ժամ)
- 3. B-ծառեր: Որոնման, ավելացման և հեռացման գործողություններ: Բարդության գնահատականներ: (3 ժամ)
- 4. Անդրադարձ հավասարումներ։ Անդրադարձ հավասարումների լուծման տեղադրման, ռեկուրսիայի ծառի և հիմնական մեթոդներ։ (3 ժամ)
- 5. Ալգորիթմների մշակման «բաժանիր որ տիրես» ռազմավարություն։ (2 ժամ)
- 6. Դինամիկ ծրագրավորում։ Օրինակներ․ ձողի օպտիմալ տրոհման և ամենամեծ ընդհանուր ենթահաջորդականության որոշման խնդիրներ։ (4 ժամ)
- 7. Չհատվող բազմությունների համակարգեր: Իրականացում անտառի միջոցով։ (2 ժամ)
- 8. Մինիմալ կմախքային ծառի հասկացություն։ Մինիմալ կմախքային ծառի կառուցման Կրուսկալի և Պրիմի ալգորիթմներ։ (3 ժամ)
- 9. Կարճագույն ճանապարհների ծառի հասկացություն։ Կարճագույն ճանապարհների ծառի կառուցման Դեյկստրայի ալգորիթմ։ (2 ժամ)
- 10. Ամորտիզացված վերլուծություն։ Աշխատանք դինամիկ աղյուսակների հետ։ (2 ժամ)
- 11. Բինոմիալ բուրգեր։ (2 ժամ)
- 12. Ֆիբոնաչիի բուրգեր։ (4 ժամ)
Տևողություն
8 շաբաթ, շաբաթական 2 դաս
Դասախոսներ
Արմեն Կոստանյան
ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն, ֆ․մ․գ․թ, դոցենտ
Լիլիթ Անտոնյան
Ծրագրավորող
Աշխատում է Հայկական Ծրագրեր ընկերությունում
Դասընթացին մասնակցելու նախապայման` հարցազրույց