ՀԾ-Ձեռնարկություն
ՀԾ-Ձեռնարկություն համակարգը մեծ ձեռնարկությունների հաշվապահության և բիզնես գործընթացների ավտոմատացման համալիր ծրագիր է: Ի սկզբանե հաշվապահական հաշվառման խորը ավտոմատացման համար նախատեսված ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգը վերաճել է ձեռնարկությունների ռեսուրսների պլանավորման (ERP) ՀԾ-Ձեռնարկություն համակարգի: Այն հնարավորություն է տալիս նաև կառավարել մարդկային ռեսուրսները, արտադրությունը, առևտուրը, ներքին և արտաքին մատակարարների պատվերները, վարել բազմամասնաճյուղային հաշվառում և այլն:
Համակարգի տարբեր մոդուլներում գրանցված տնտեսական գործառնությունները ավտոմատ արտացոլվում են հաշվապահական հաշվառման մեջ` ապահովելով տարաբնույթ վերլուծական հաշվետվությունների ստացումը:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգում ֆինանսական հաշվառումը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխան: Համակարգը անընդհատ թարմացվում է. համապատասխանեցվում է օրենսդրական փոփոխություններին, մեծանում են ֆունկցիոնալ հնարավորությունները, ժամանակ առ ժամանակ ավելանում են նոր մոդուլներ:
Համակարգը լուծում է կազմակերպությունների յուրահատուկ պահանջները, տալիս է նոր հաշվետվություններ ձևավորելու, ինքնուրույն ծրագրային մշակումներ իրականացնելու և այլ համակարգերի հետ լիարժեք համակցելու ճկուն հնարավորություններ:
Համակարգը ունի բարձր արտադրողականություն մեծաքանակ տվյալների դեպքում, ապահովում է տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնում է բիզնես գործընթացները: Սա հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն առանձին գրանցված փաստաթղթերը, այլև գործողությունների շղթայում ստեղծված փաստաթղթերի լիարժեք կապը:
Համակարգի ներդրումը կատարվում է մեր բարձրակարգ մասնագետների աջակցությամբ, իսկ հետագա սպասարկման առկայությունը երաշխավորում է Ձեզ համակարգի շահագործման բարձր արդյունավետություն և կայունություն:

ՀԾ-Ձեռնարկություն համակարգը կարող են օգտագործել նաև այն կազմակերպությունները, որոնք գործարքների ծավալով կամ աշխատակիցների քանակով կարող են համարվել միջին, բայց ունեն հաշվապահական հաշվառման յուրահատուկ խնդիրներ կամ այլ, օրինակ` արտադրական բարդ գործընթացների ավտոմատացման պահանջներ:
Բեռնել
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի նկարագրությունը
  • ՀԾ-Ձեռնարկություն համակարգի պատվիրատուներ