ՀԾ-Հաշվետար
Հայկական Ծրագրեր ընկերությունը շարունակում է
Աջակցում Հայաստանի փոքր բիզնեսին ծրագիրը և նվեր է մատուցում բոլոր հաշվապահներին` նրանց անվճար տրամադրելով ՀԾ-Հաշվետար նոր սերնդի հաշվապահական համակարգը:
Մենք հաշվապահի խնդիրները գիտենք ամբողջ խորությամբ և մեր մասնագիտությունը դրանց լավագույն լուծումներ տալն է:
Արդեն 27 տարի մեր համակարգերը զարգանում և հղկվում են: Այսօր դրանք ամենատարածվածն են Հայաստանի խոշոր և միջին հաշվապահական համակարգերի շուկայում: Հայկական Ծրագրեր ընկերության ուշադրության կենտրոնում մշտապես եղել են նաև փոքր կազմակերպությունների հաշվապահական խնդիրները:
ՀԾ-Հաշվետար համակարգը մշակվել է հատուկ փոքր կազմակերպությունների համար և իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ հիմնարկների հաշվապահների համար:
Տեղադրման և օգտագործման պարզություն
Համակարգի տեղադրումն ու դրա հետ հետագա աշխատանքը շատ պարզ են և չեն պահանջում կազմակերպությունում տեխնիկական մասնագետի ներկայություն կամ հաշվապահների խորը վերապատրաստում: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:
Չի պահանջում հատուկ ուսուցում և ծավալուն ներդրման աշխատանքներ
Ծրագրի օգտագործման համար չի պահանջվում հատուկ ուսուցում: Ծրագրի ավելի խորը հնարավորություններին կարելի է ծանոթանալ Էլեկտրոնային ռեսուրսների միջոցով:
ՀԾ-Հաշվետար hամակարգի առավելությունները
Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
ՀԾ-Հաշվետար համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում:
Հաշվապահությունն ու բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից
ՀԾ- Հաշվետար-ն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի հետ
ՀԾ-Հաշվետար համակարգից հարկային հաշիվները արտահանվում են էլ. հարկային հաշիվների e-Invoicing համակարգ, որտեղից կատարվում է մատակարարներից ստացված հարկային հաշիվների ներմուծում:
Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
Համակարգից տվյալները կարող են արտահանվել MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:
Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու համար ծախսվող ժամանակից և անհարմարությունից:
- Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:
- Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:
Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում, առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:
Արտահանում և ներմուծում
Բոլոր տվյալները արտահանվում և ներմուծվում են XML ֆորմատի ֆայլերի միջոցով:
Սահուն անցում ՀԾ-Հաշվապահ համակարգին
ՀԾ-Հաշվետար-ը թույլ է տալիս ոչ միայն գործնական կիրառել համակարգը, այլև սովորել աշխատանքային միջավայրին և սահուն անցում կատարել ավելի ֆունկցիոնալ ՀԾ-Հաշվապահ համակարգին: Ցանկացած պահի հեշտությամբ հնարավոր է տվյալները տեղափոխել ՀԾ-Հաշվապահ համակարգ և շարունակել աշխատանքը ավելի ֆունցիոնալ տարբերակում:
Համակարգերի համեմատական աղյուսակ
Ֆունկցիոնալության տաբերություններ |
ՀԾ-Հաշվետար |
ՀԾ-Հաշվապահ |
(անվճար) |
|
Հիմնական ֆունկցիոնալություն |
Գլխավոր գիրք |
+ |
+ |
Բանկ և դրամարկղ |
+ |
+ |
Դեբիտորների և կրեդիտորների հաշվառում |
+ |
+ |
Ֆինանսական հաշվետվություններ, ԱԱՀ-ի հաշվարկ, Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ |
+ |
+ |
Բազմարժութային հաշվառում |
+ |
+ |
Հիմնական միջոցներ |
- |
+ |
Պահեստ |
- |
+ |
Աշխատավարձ |
- |
+ |
Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգին |
+ |
+ |
Համակցում ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգին |
+ |
+ |
Տիպային գործողությունների սցենարներ |
+ |
+ |
Օժանդակ ֆունկցիոնալություն |
Մեկից ավելի կազմակերպությունների հաշվառում |
+ |
+ |
Օգտագործողի իրավասությունների կարգավորում |
+ |
+ |
Excel-ում հաշվետվություններ գեներացնելու միջոցներ |
- |
+ |
Excel-ից տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի ներմուծում |
- |
+ |
Տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով |
+ |
+ |