ՀԾ-Խանութ

ՀԾ-Խանութը լիարժեք և մատչելի ծրագիր է Ձեր խանութի համար։ Համակարգն ապահովում է ապրանքների առք ու վաճառքի և խանութի վերահսկման ամբողջական ավտոմատացում: Համակարգն ունի հասկանալի ինտերֆեյս, լայն ֆունկցիոնալություն, համակցվում է ՀԴՄ-ի, POS-տերմինալի և առևտրային սարքերի հետ։
Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ:
Համակողմանի սպասարկումն օգնում է պատվիրատուներին լավագույն ձևով օգտագործել համակարգի հնարավորությունները և արդյունավետ կառավարել խանութը։
ՀԾ-Խանութ համակարգը նախատեսված է մեկ դրամարկղ ունեցող խանութի համար։ Այն միաժամանակ հասանելի է 2 աշխատատեղով՝ ղեկավարի և վաճառողի համար։ Համակարգում գրանցումները կատարվում են միայն մեկ կազմակերպության կամ Ա/Ձ-ի (ՀՎՀՀ-ի) անունից։ Իսկ այն կազմակերպություններին, որոնց վաճառքի կետերը շատ են, զբաղվում են մեծածախ վաճառքներով, արտադրությամբ, առաջարկում ենք ՀԾ-Առևտուր համակարգը:
ՀԾ-Խանութ համակարգն աշխատում է ամպային տվյալների պահոցով, ինչն ապահովում է տվյալների հասանելիություն 24/7 ռեժիմով: Տվյալները հասանելի են նաև Մոբայլ հավելվածով: Սա շատ հարմար է հատկապես կազմակերպության ղեկավարների համար, քանի որ ցանկացած վայրից կարելի է վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ: Հավելվածի միջոցով հնարավոր է ստեղծել նաև փաստաթղթեր և տեղեկատուներ։
ՀԾ-Խանութ համակարգը համակցված է b2b.armsoft ամպային հարթակի հետ, որը ներառում է մի շարք տեղեկատվական ծառայություններ։
ՀԾ-Խանութ համակարգի համակցումները նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների և առևտրային սարքավորումների հետ հեշտացնում են վաճառքի գործընթացը` թույլ տալով արագ սպասարկել հաճախորդին:
ՀԾ-Խանութ համակցված է նաև ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ, ինչն ապահովում է տվյալների անսխալ և արագ տեղափոխում երկու համակարգերի միջև:


Բեռնել
  • ՀԾ-Խանութ համակարգի ֆլայեր

ՀԾ-Խանութ
Ցուցադրական (9.1.2)