Հայկական Ծրագրեր ընկերությունը թողարկել է նոր սերնդի ՀԾ-Առևտուր 6 համակարգը
ՀԾ-Առևտուր 6 համակարգը նախատեսված է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար, իր մեջ ներառում է այն հիմնական առանձնահատկությունները, որոնք կարևոր են այդ կազմակերպությունների համար:
ՀԾ-Առևտուր 6 համակարգն ապահովում է մանրամեծածախ առևտրի և պահեստային գործունեության կառավարման ամբողջական ավտոմատացում:
ՀԾ-Առևտուր 6 համակարգի հիմնական առավելություններն են.
- Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր
- Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ
- Համակցում նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների հետ
- Համակցումներ առևտրային սարքավորումների հետ
- Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
- Մշտապես թարմացվող համակարգ
- Մշտապես թարմացվող համակարգ
- Բանկային հաշիվների կառավարում անմիջապես առևտրային համակարգից
- Համակցում ՊԵԿ-ի e-Invoicing համակարգի հետ
- Համակցում MS Word, MS Excel, Open Office ծրագրերի հետ
- Տվյալների արագ մուտքագրման նոր հնարավորություններ
- Տեղադրման և օգտագործման պարզություն
- Տվյալների պաշտպանվածության բարձր մակարդակ
ՀԾ-Առևտուր 6 համակարգի մշակման ժամանակ կիրառվել են նորագույն ծրագրավորման տեխնոլոգիաներ, զարգացվել համակարգի ֆունկցիոնալ և ինտերֆեյսային հնարավորությունները:
Անցումը ներկա ՀԾ-Առևտուր համակարգից նոր` ՀԾ-Առևտուր 6 համակարգին, կատարվում է ավտոմատ և առանց լրացուցիչ վճարի: