ՀԾ-ԻնտերնետԲանկ
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգը հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել Ձեր ֆինանսները 24/7 ռեժիմով` ցանկացած պահի, ցանկացած վայրից: Դուք խնայում եք Ձեր ժամանակը և գումարը` բանկ այցելելու և հերթերում սպասելու փոխարեն: Համակարգը նախատեսված է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ` անհատների համար և տրամադրում է.
- բանկային ծառայությունների լայն շրջանակ
- բարձր մակարդակի անվտանգություն՝ շնորհիվ ներդրված նորագույն տեխնոլոգիաների
- ՀԾ-ՄոբայլԲանկ ծառայություն՝ ֆինանսների ղեկավարում բջջային հեռախոսների միջոցով
- համակցում ՀԾ հաշվապահական համակարգերի հետ
ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգի օգնությամբ Դուք կարող եք.
- դիտել
- հաշիվների և քարտերի ընթացիկ մնացորդներն ու գործառնությունները
- հաշիվների, քարտերի, վարկերի և ավանդների քաղվածքները
- վարկերի մասին ամբողջ տեղեկատվությունն ու մարման ժամանակացույցը
- ավանդների մասին ամբողջ տեղեկատվությունը
- արժեթղթերի մասին ամբողջ տեղեկատվությունը
- արտարժույթի փոխարժեքները և այլն
- կատարել
- փոխանցումներ ՀՀ տարածքում (նաև խմբային) և ՀՀ տարածքից դուրս
- արտարժույթի փոխանակումներ
- վարկերի մարումներ
- ավանդների բացում և համալրում
- ծառայությունների/ խմբային ծառայությունների վճարումներ (այդ թվում կոմունալ վճարումներ)
- փաստաթղթերի չեղարկում և այլն
- բանկին ուղարկել և ստանալ ազատ ֆորմատի նամակներ` կցված ֆայլերով (MS Word, Excel և այլն)
- ներմուծել տվյալներ .xml ֆորմատով ֆայլից
- ստեղծել փաստաթղթերի ձևանմուշներ (շաբլոններ)