ՀԾ-Պատվերների Հարթակ
Համառոտ Նկարագրություն
ՀԾ-Պատվերների Հարթակը Հայկական Ծրագրեր Ընկերության կողմից ստեղծված վեբ-կայք է, որն ուղիղ կապ է ապահովում մատակարարների և խանութների միջև և էապես ավելի արդյունավետ է դարձնում նրանց աշխատանքը:
Պատվերների Հարթակի շնորհիվ մատակարար կազմակերպությունը այժմ կարիք չունի պատվերներ հավաքագրելու համար իր առևտրային գործակալներին (մենեջերներին) ուղարկել խանութներ: Խանութներն իրենց պատվերները գրանցում են Պատվերների Հարթակում և մատակարարներն անմիջապես ստանում են այդ պատվերները:
Ֆունկցիոնալ կառուցվածքը
Խանութների համար
- Տեղեկատուներ
- Հնարավոր է դիտել մատակարարների կողմից առաջարկվող ապրանքացանկը` մանրամասն նկարագրությամբ և համընդհանուր հասանելի գներով:
- Կայքում տեղադրված գովազդների միջոցով խանութն անմիջապես տեղեկանում է նոր ապրանքների կամ ակցիաների մասին:
- Մատակարարներ
Խանութը կարող է կապ հաստատել ոչ միայն այն մատակարարների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա տեսնում է նաև հարթակում գրանցված մյուս բոլոր մատակարարներին: Տեսնում է նաև նրանց առաջարկած ապրանքները, հայտարարված գները, գովազդները և կարող է կապ հաստատել նրանց հետ:
- Պատվերներ
Խանութն իր պատվերը տալիս է իր համար ամենահարմար պահին, օրինակ` երեկոյան խանութը փակելուց հետո և ոչ թե այն պահին, երբ խանութ է եկել մատակարարի գործակալը:
Խանութը կարող է հետևել գրանցված պատվերների մատակարարմանը` անմիջապես տեղեկանալով դրանց վիճակների փոփոխության մասին:
Կրկնվող պատվերների ստեղծումը վայրկյանների գործ է` պատճենելով արդեն ստեղծված պատվերները:
- Հաշվետվություններ
Խանութը կարող է հետևել տարբեր մատակարարների հետ փոխհաշվարկներին` վճարումների, ձեռք բերումների, վերադարձերի պատմությանը:
Մատակարար կազմակերպությունների համար
- Տեղեկատուներ
Մատակարարները ներկայացնում են վաճառվող ապրանքների մանրամասն նկարագրությունները, նկարները, ապրանքների համընդհանուր հասանելի գները:
- Խանութներ
Մատակարարը կարող է կապ հաստատել ոչ միայն այն խանութների հետ, որոնց հետ ինքն արդեն աշխատում է: Նա կարող է համագործակցել նաև Պատվերների Հարթակում գրանցված մյուս բոլոր խանութների հետ:
- Պատվերներ
Հնարավոր է դիտել խանութների կողմից ուղարկված պատվերները, իսկ դրանց հետագա մշակումը կատարել
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգում:
Մատակարարը ազատվում է պատվերներ հավաքագրելու համար խանութներ այցերից` նվազեցնելով տրանսպորտային և աշխատանքային ավելորդ ծախսերը:
- Գովազդներ
Մատակարարը Պատվերների Հարթակում տեղադրում է նպատակային գովազդներ խանութների համար, իրազեկում է նրանց նոր ապրանքների, զեղչային ակցիաների մասին:
Լրացուցիչ հնարավորություններ
Վերահսկողության հնարավորություն
Համակարգում հասանելի են փոխհաշվարկների համար անհրաժեշտ բոլոր տվյալները: Խանութները և մատակարարները ազատվում են փոխադարձ հաշվարկների ժամանակատար աշխատանքից:
Տվյալների պաշտպանվածություն
ՀԾ-Պատվերների Հարթակում առևտրային գործարքների տվյալներ չեն պահվում: Խանութների բոլոր հարցումները անմիջապես ուղղվում են մատակարարի մոտ տեղադրված ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգ: Այնտեղից ստացված տվյալներն են արտապատկերվում կայքում: Հարթակում տվյալների գաղտնիությունն ու պաշտպանվածությունը լիովին ապահովված է: