Պայմանագիր Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլերս ընկերության հետ
2014թ. հունվարին Հայկական Ծրագրեր և Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլերս ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլերս ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Վաճառքների կառավարում համակարգը, որով ավտոմատացվելու է ընկերության մարզերի 17 դիստրիբյուտորների վաճառքները:
Վաճառքների կառավարում համակարգը հնարավորություն է տալիս կենտրոնանալ ընկերության առանցքային հաճախորդների վրա, վերլուծել կատարված բոլոր վաճառքները, գնահատել գնորդների ապագա պահանջները և դրանց համապատասխան պլանավորել սեփական գործունեությունը:
Վաճառքների կառավարում համակարգը ապահովում է հետևյալ հիմնական ֆունկցիաները.
- Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ առևտրի կետերի
- Պատվերների հավաքագրում առևտրի կետերից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
- Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
- Զեղչերի ճկուն նկարագրման հնարավորություն ըստ ապրանքների, վաճառքի կետերի և գնացուցակների տեսակների
- Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
- Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
- Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
- Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով