Հայկական Ծրագրեր և Օլ Ին Վան ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:
Օլ Ին Վան դիստրիբյուտորական ընկերությունը սպասարկում է HoReCa ոլորտը՝ զբաղվելով մթերքների, ալկոհոլային խմիչքների, կենցաղային և տնտեսական նշանակության ապրանքների, այդ թվում մեկանգամյա օգտագործման պարագաների առաքմամբ՝ առաջարկելով մատակարարման ծառայությունների ամբողջական փաթեթ։ Օլ Ին Վան-ը այն եզակի ու հուսալի մատակարար ընկերությունն է, որը պատրաստ է իր գործընկերներին մշտապես մատակարարել թե՛ հայկական որակյալ արտադրանք, թե՛ բացառիկ ապրանքատեսականի՝ ներմուծված այլ երկրներից։
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։