Պայմանագիր Անդակո ընկերության հետ

   2018թ. մարտին Հայկական Ծրագրեր և Անդակո ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Ապրանքանյութական արժեքներ

   Անդակո ընկերությունը հանդիսանում է մասնավոր ներկրող ընկերություն: Ընկերությունն ունի երկար տարիների փորձ որակյալ սննդամթերքի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ներկրման ոլորտում, և դրանց տարածման մեծ հնարավորություն Հայաստանի ամբողջ շուկայում: Այն համագործակցում է ոչ միայն առևտրի ոլորտի հետ, այլ նաև HoReCa-ի բոլոր ներկայացուցիչների հետ` առաջարկելով նրանց մեծ հնարավորություններ որակյալ տեսականի ստանալու համար:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Անդակո ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number