Պայմանագիր Վեդի-Ալկո ընկերության հետ

   2018թ. սեպտեմբերին Հայկական Ծրագրեր և Վեդի-Ալկո ընկերությունների  միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների կառավարում 7 համակարգի ներդման պայմանագիր:

   Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է հանդիսանում Վեդի-Ալկո ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված Գետափի գինու գործարանը և 1956 թվականին հիմնված Վեդու գինու գործարանը:  Այսօր ընկերությունը արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, կոնյակներ, անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ գինիներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում:  Ընկերությունը ուշի ուշով հետևում է համաշխարհային գինեգործության զարգացման նորարարություններին և մշտապես կատարում արտադրական հզորությունների տեխնիկական վերազինում: Դրա մասին են վկայում արտադրության մեջ ներդրված խաղողի վերամշակման և պատրաստի արտադրանքի շշալցման նորագույն սարքավորումներն ու հոսքագծերը: Վեդի-Ալկո ապրանքանիշն այսօր ցանկալի անուն է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Արտադրանքը հաջողությամբ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, եվրոպական և մերձբալթյան առաջատար երկրներ, այժմ նաև Մոնղոլիա, Ղազախստան և այլուր: 

   Վաճառքների կառավարում 7 համակարգը Վեդի-Ալկո ընկերությանը թույլ կտա իրականացնել`

  • Վաճառքի գործակալների օրական երթուղիների մշակում ըստ խանութների
  • Պատվերների հավաքագրում խանութներից և դրանց առցանց փոխանցում գրասենյակ
  • Վաճառքների, առաքումների և վճարումների կազմակերպում և փաստաթղթավորում
  • Զեղչերի նկարագրման ճկուն հնարավորություն ըստ ապրանքների, խանութների և գնացուցակների տեսակների
  • Գնորդների պարտքերի և դրանց թույլատրելի սահմանաչափերի վերահսկում
  • Տվյալների երկկողմանի փոխանակում գրասենյակի հետ
  • Վերլուծական հաշվետվությունների ստացում` ըստ վաճառքի գոտիների, պատվերների հավաքագրման և կատարման, կատարված այցերի, իրացումների և առաքումների
  • Քարտեզների վրա գործակալների փաստացի և պլանավորված այցերի վերահսկում` գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) կոորդինատների միջոցով
Patver software_of_the_year Support center phone number