Պայմանագիր Սիթի Սենթրալ ընկերության հետ

   2019թ. ապրիլին Հայկական Ծրագրեր և Սիթի Սենթրալ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ

   Ռամադա Երևան հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում` Բուզանդի փողոցի վրա: Ընդհանուր տարածքը 12000 քմ` ներառյալ ստորգետնյա ավտոկանգառ, ռեստորաններ, կոնֆերանս սրահներ, առևտրի տարածքներ և այլն:
Աշխարհի 60 երկրներում ներկայացված շուրջ 870 հյուրանոցների միջոցով Ռամադա հյուրանոցը աշխարհում ճանաչված հյուրանոցային բրենդերից է: Ռամադա հյուրանոցը մեծ տարածվածություն ունի ամբողջ Եվրոպայում` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից և Իտալիայից մինչև Հունաստան, Ռուսաստան և շատ այլ երկրներ:
   Հյուրանոցը կառավարվելու է Սիթի Սենթրալ ընկերության կողմից` ֆրանչայզինգի համաձայնությամբ:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Սիթի Սենթրալ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Աշխատավարձի և հաշվարկվող հարկերի վերաբերյալ ներքին և հարկային հաշվետվությունների ավտոմատ ստացում
  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number