Պայմանագիր Ֆայն քարս օֆ Արմինիա ընկերության հետ

   2019թ. մայիսին Հայկական Ծրագրեր և Ֆայն քարս օֆ Արմինիա ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Ապրանքանյութական արժեքներ

   Ֆայն քարս օֆ Արմինիա ընկերությունը հիմնադրվել է 2019թ-ին: Կազմակերպությունը զբաղվում է  Fiat Chrysler Automobiles Group ընկերության կողմից թողարկվող ավտոմեքենաների ներկրմամբ, վաճառքով և դրանց հետագա սպասարկմամբ:

   Ներդրումը հնարավորություն կտա պատրաստել տարբեր վերլուծական հաշվետվություններ: Համակարգը հիմնված է տվյալների միասնական բազայի վրա, ինչը թույլ կտա ապահովել տարբեր ստորաբաժանումների փոխկապակցված աշխատանքը և արագացնել բիզնես-գործընթացները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը Ֆայն քարս օֆ Արմինիա ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number