Պայմանագիր Մարիա Քեյք Ֆեքթորի ընկերության հետ

   2019թ. օգոստոսին Հայկական Ծրագրեր և Մարիա Քեյք Ֆեքթորի ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Մարիա Քեյք Ֆեքթորի ընկերությունը ստեղծվել է 2017 թ-ին: Ընկերությունը զբաղվում է հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրությամբ: Տարեցտարի ավելանում են արտադրության և սպառման ծավալները: Արտադրության մեջ օգտագործվող բոլոր բաղադրամասերը մանրազնին ստուգման են ենթարկվում: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն ունի շուկայում՝ սպառողներին ներկայացնելով տեղական շուկայի համար նոր արտադրատեսակներ:

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number