Պայմանագիր ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերության հետ

   2021թ. հուլիսին Հայկական Ծրագրեր և ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի ընկերությունում նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Ավտոտնտեսություն
  • Պատվերներ

   ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը 2019թ-ից հանդիսանում է ՀԾ-Ձեռնարկություն համակարգի օգտագործող: Կազմակերպությունում արդեն ներդրված են Աշխատավարձ և Կադրեր ենթահամակարգերի բազմամասնաճյուղային տարբերակները:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգը ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական, հարկային հաշվառում վարելու հնարավորություն
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Ֆինանսական և հարկային հաշվետվություններ պատրաստելու հնարավորություն
  • Հաշվետվությունների և տպվող տեսքերի կառուցվածքի փոփոխման հնարավորություն
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number