Պայմանագիր Հրաշք Գրուպ ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Հրաշք Գրուպ ընկերությունների միջև կնքվել է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի ներդրման պայմանագիր:

   Հրաշք Գրուպ ընկերությունը հայկական կահույք և ներքնակներ արտադրող ընկերություն է և ներկա պահին ունի վաճառքի չորս սրահ։ Այն հիմնադրվել է ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ ընկերության մուտքը կահույքի և ներքնակների հայկական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, գործունեությունը սկսվել է մեկ-երկու անհատական պատվերներից և հասել ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բարձրակարգ կահույքի և ներքնակների արտադրամասի աստիճանին։

   ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգի մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ։

Patver software_of_the_year Support center phone number