Պայմանագիր Աթենք ընկերության հետ

   Հայկական Ծրագրեր և Աթենք ընկերությունների միջև կնքվել է պայմանագիր, որով նախատեսվում է ներդնել ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը:

   Աթենք ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։ Ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Ընկերության գործունեության հիմքում եվրոպական չափորոշիչների, որակի և սանիտարահիգիենիկ բոլոր պահանջներին համապատասխանող արտադրության սկզբունքներն ու արժեքներն են: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ հետևողական քաղաքականության վրա հիմնված զարգացման նոր հայեցակարգի` Աթենք-ը դարձել է շուկայի առաջատարը` ցայսօր չզիջելով իր դիրքերը:

   ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Կադրեր ենթահամակարգը Աթենք ընկերությանը թույլ կտա իրականացնել.

  • Կազմակերպության անձնակազմի հաշվառում
  • Աշխատակազմի գծով հրամանների հաշվառում (ընդունման, ազատման, փոխադրման հրամաններ և այլն) և ֆինանսական հրամանների փոփոխություն
  • Կազմակերպության հաստիքացուցակի ձևավորում և վարում
  • Աշխատակիցների մասին պատմական տվյալների հաշվառում և պահպանում
  • Աշխատակիցների արձակուրդայինների գրաֆիկի ձևավորում
  • Կադրային տվյալների գաղտնիության պահպանում
  • Կադրային հաշվետվությունների ավտոմատացում
Patver software_of_the_year Support center phone number