Ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՍԱՍ-Գրուպ ընկերությունում

2013թ. հուլիսին ավարտվեց ՀԾ-Ձեռնարկություն համակարգի ներդրումը ՍԱՍ-Գրուպ ընկերությունում: Կազմակերպությունում ներդվել են ՀԾ-Ձեռնարկություն համակարգի բազմամասնաճյուղային տարբերակի հետևյալ ենթահամակարգերը`

  • Հաշվապահություն
  • Հիմնական միջոցներ
  • Ապրանքանյութական արժեքներ
  • Աշխատավարձ
  • Կադրեր

ՀԾ-Ձեռնարկություն համակարգն ընձեռում է հետևյալ հնարավորությունները`

  • Հարկային, ֆինանսական հաշվառում` միջազգային ստանդարտներին համապատասխան
  • Բազմակողմ ֆինանսական վերլուծություն
  • Հաշվառում մասնաճյուղերի համար
  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում
  • Պայմանագրային պարտավորությունների կատարման, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկողություն, ժամկետանց պարտքերի վերլուծություն
  • Գործողությունների ամբողջական աուդիտ
Patver software_of_the_year Support center phone number