Համագործակցության միասնական հարթակ b2b.armsoft
Հայկական Ծրագրեր ընկերությունը ստեղծել է հարմարավետ միասնական b2b.armsoft հարթակ Հայաստանի կազմակերպությունների համար: Այն ներառում է տեղեկատվական ծառայություններ` Հայաստանի կազմակերպությունների տեղեկատու, Քարտեզագրված կազմակերպությունների տեղեկատու, Մատակարարների ապրանքացանկեր, ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ և Փաստաթղթերի շրջանառություն՝ Պատվերներ, Փոխանցման հաշիվներ, Հաշիվ-ապրանքագրեր, Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ։Այս ծառայությունները թույլ կտան կազմակերպություններին աշխատել առավել արդյունավետ միջավայրում, ընդլայնել համագործակցության շրջանակը և կօգնեն զգալի կրճատել գործառնությունների վրա կատարվող ծախսերը: Հայկական Ծրագրեր ընկերության
ՀԾ-Ձեռնարկություն,
ՀԾ-Հաշվապահ,
ՀԾ-Առևտուր,
ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգերն ինտեգրված են b2b.armsoft հարթակի հետ, այսինքն վերջինիս հնարավորությունները կարելի է օգտագործել անմիջապես ՀԾ համակարգերի մեջ: ՀԾ համակարգերը ծանուցում են ստացված փաստաթղթերի և տվյալների առկա թարմացումների մասին։ b2b.armsoft հարթակը հասանելի է նաև
ՀԾ-Պատվերների Հարթակից վեբ բրաուզերների միջոցով:
Տեղեկատվական ծառայություններ
- Հայաստանի կազմակերպությունների տեղեկատու
b2b.armsoft հարթակում հավաքագրված են ՀՀ-ում գրանցված ավելի քան 185,000 կազմակերպությունների և անհատ ձեռներեցների տվյալները: Սա ՀԾ համակարգերով աշխատող կազմակերպություններին ընձեռում է ևս մեկ նշանակալի առավելություն: Գործընկերոջ քարտը լրացնելիս, մուտքագրելով միայն գործընկերոջ ՀՎՀՀ-ն կամ անվանումը, հնարավոր է գործընկերոջ մանրամասն տվյալները ավտոմատ ստանալ b2b.armsoft հարթակից: Օգտագործողներն այսպիսով ազատվում են հնարավոր սխալներից և տվյալների մուտքագրման ու ճշտման ժամանակատար աշխատանքից:
- Քարտեզագրված կազմակերպություններ
Հայկական Ծրագրեր ընկերությունը այժմ իրականացնում է Հայաստանում ապրանքներ պատվիրողների (խանութներ, կազմակերպություններ) տվյալների հավաքագրում և քարտեզագրում: Արդեն քարտեզագրվել են 13,000-ից ավելի կազմակերպությունների տվյալներ: Այս տեղեկատուն պարունակում է ոչ միայն առանձին կազմակերպությունների տվյալները, այլև յուրաքանչյուր մասնաճյուղի, դրանց գտնվելու վայրի, զբաղեցրած տարածքի, գործունեության ոլորտի մասին և այլ տվյալներ: Տեղեկատուն չափազանց հարմար գործիք է պատվերների հավաքագրման և լոգիստիկ խնդիրներ ունեցող մատակարարների համար: Այդ կազմակերպություններին և նրանց տվյալները կարող եք տեսնել անմիջապես b2b.armsoft հարթակում՝ քարտեզի վրա: Նաև կարող եք ավելացնել կամ ճշգրտել այդ տվյալները:
- Մատակարարների ապրանքացանկեր
Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը: Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:
- Միասնական ապրանքացանկեր
Մատակարարները հնարավորություն ունեն հրապարակել իրենց ապրանքացանկերը: Գնորդները կարող են ծանոթանալ յուրաքանչյուր մատակարարի կողմից առաջարկվող ապրանքներին, ինչպես նաև` ներբեռնել ապրանքացանկերը և ներմուծել իրենց ՀԾ համակարգ:
Փաստաթղթերի շրջանառություն
- Պատվերներ
Գնորդները կարող են իրենց ՀԾ համակարգում յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ: Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին, կամ մոտ է դրան: Անհրաժեշտության դեպքում կարող են խմբագրել ապրանքների ցանկը և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգը, մատակարարի կոդը ներառող միասնական ապրանքացանկի շնորհիվ կարողանում է ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Ստեղծված փաստաթղթերն ուղարկվում են մատակարարներին` ՀԾ համակարգից, ՀԾ-Պատվերների Հարթակի միջոցով, էլ.փոստի միջոցով կամ այլ եղանակով: Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը:
- Փոխանցման հաշիվներ
ՀԾ համակարգերում կարելի է ստեղծել փոխանցման հաշիվներ, որոնք այնուհետև կարելի է ուղարկել համապատասխան գործընկերոջը և հետևել փաստաթղթի վիճակին: Փոխանցման հաշիվների հիման վրա կարելի է ստեղծել հաշիվ-ապրանքագրեր, վճարված փոխանցման հաշիվների հիման վրա` նաև դրամարկղ կամ հաշվարկային հաշվին մուտքի փաստաթղթեր: Գնորդը ստացված Փոխանցման հաշվի հիման վրա կարող է ստեղծել փոխանցման փաստաթուղթ:
- Հաշիվ-ապրանքագրեր
Գնորդների մոտ խնդիր է առաջանում մատակարարված ապրանքները սեփական աշխատանքային համակարգ ավտոմատ մուտքագրելիս: Պատճառն այն է, որ մատակարարներն ու գնորդները ապրանքների համար օգտագործում են յուրաքանչյուրն իր կոդավորումը, որոնք տարբերվում են իրարից: Ապրանքները հնարավոր չէ նույնականացնել նաև անվանումով, քանի որ դրանք կարող են հաճախ փոփոխման ենթարկվել:
b2b.armsoftհարթակն առաջարկում է այս խնդրի գերազանց լուծում:
ՀԾ բոլոր համակարգերում Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթը բերվել է համընդհանուր ֆորմատի: Ի տարբերություն, օրինակ, e-Invoicing-ով ուղարկվող Հաշիվ-ապրանքագրերի, ՀԾ համակարգերում ստեղծվող Հաշիվ-ապրանքագրերը ներառում են ներքին բիզնես-գործընթացները կազմակերպելու համար անհրաժեշտ մի շարք լրացուցիչ կարևոր տվյալներ` ապրանքների կոդերը, զեղչերի կիրառման դեպքում դրանց մասին ինֆորմացիա և այլն:
ՀԾ համակարգերում նաև հնարավորություն է ավելացել, որը թույլ է տալիս մեկ կոճակով Հաշիվ-ապրանքագրերն ուղարկել համապատասխան գործընկերներին:
Հաշիվ-ապրանքագրերի նոր ֆորմատը և միասնական ապրանքացանկերի առկայությունը լուծում են ապրանքների նույնականացման խնդիրը Հաշիվ-ապրանքագրերը ստացողների մոտ և թույլ են տալիս դրանք ավտոմատ ներմուծել սեփական ՀԾ համակարգ:
- Փոխադարձ հաշիվների ստուգման ակտ
ՀԾ համակարգերում կարելի է կազմել գործընկերոջ հետ փոխադարձ հաշիվների ստուգման ակտ: Ակտում ներառվում են նշված ժամանակահատվածի սկզբնական և վերջնական մնացորդները, ժամանակահատվածի ընթացքում կատարված գործարքները: Ստեղծված փաստաթուղթն ուղարկվում է գործընկերոջը, որն իր համակարգում կամ b2b.armsoft.am կայքում ստուգում է տվյալ ժամանակահատվածի տվյալները և հաստատում է ակտը կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է ուղարկողին:
- Հետագա զարգացումներ
b2b.armsoft.am-ի ֆունկցիոնալ հնարավորություններն անընդհատ ընդլայնվելու են: Հաշվի առնելով մատակարար-գնորդ հարաբերություններում առկա խնդիրները, կավելացվեն նոր գործիքներ` առավել ինտեգրված և հարմարավետ աշխատանքային միջավայր ստեղծելու թե մատակարարների, թե գնորդների համար:
Առաջիկա ավելացումը կլինի b2b.armsoft hարթակի միջոցով կատարվող ապրանքների առաքումների դեպքում վճարումները ֆակտորինգի միջոցով իրականացնելու հնարավորությունը: Հետագայում կավելացվեն էլ. առևտրի հնարավորությունը, Ինտերնետ բանկինգի ինտեգրացիայի շնորհիվ բոլոր գործողությունների համար վճարումների ակնթարթային կատարումը, ՀՀ տոների և հիշատակի օրերի օրացույցը և այլն: