b2b.armsoft
Մատակարար-Պատվիրող հարաբերություններ

Մատակարար-պատվիրող հարաբերություններում հաճախ առաջանում են մի շարք խնդիրներ՝ մատակարարի առևտրային գործակալի չկարգավորված այցելություն պատվիրողին, ոչ ժամանակին և սխալ մատակարարումներ, մատակարարի հայտարարած ակցիաներին անտեղյակություն և այլն։ b2b.armsoft հարթակի միջոցով մատակարար-պատվիրող հարաբերությունները դառնում են առավել վերահսկելի, կարգավորված և ավտոմատացված: Պատվիրողները կարող են իրենց ՀԾ համակարգերում յուրաքանչյուր ապրանքի համար նշել այն նվազագույն քանակությունը, որը ցանկանում են ունենալ իրենց մոտ: Հատուկ հաշվետվության միջոցով կարող են տեսնել այն ապրանքները, որոնց քանակը հասել է նվազագույնին, կամ մոտ է դրան: Անհրաժեշտության դեպքում կարող են խմբագրել ապրանքների ցանկը և մեկ կոճակով պատվերների փաթեթ ստեղծել ընտրված բոլոր ապրանքների համար: Պատվիրվող ապրանքները կարող են պատկանել տարբեր մատակարարների: Համակարգերը, b2b.armsoft հարթակի հետ համակցման շնորհիվ կարողանում են ճանաչել ապրանքի մատակարարին և յուրաքանչյուր մատակարարի համար ստեղծել իր ապրանքները ներառող առանձին Պատվերը: Այն պատվիրողները, որոնք չունեն որևէ համակարգ կամ աշխատում են այլ համակարգերով, կարող են պատվերները ստեղծել և ուղարկել patver.armsoft.am կայքից։ Մատակարարները կարող են դրանք ավտոմատ ներմուծել իրենց համակարգ, քանի որ փաստաթղթերը ներառում են իրենց ապրանքային կոդերը:

Patver Patver