Patver հավելված

Հաճախ պատվիրող կազմակերպությունները չունեն վերահսկողություն մատակարարներին տրված պատվերների, դրանց դիմաց վճարած կանխիկ գումարների և կուտակած պարտքերի նկատմամբ։ Արդյունքում՝ առաջանում է խնդիր այդ տեղեկատվությունը մատակարարների առևտրային գործակալների հետ անընդհատ ճշտելու։ Մատակարար-Պատվիրող հարաբերություններում վերահսկողություն և օպերատիվություն ապահովելու նպատակով ստեղծվել է Patver հավելվածը։ Հավելվածը նախատեսված է պատվիրող կազմակերպությունների ղեկավար անձնակազմի համար և լիովին անվճար է։
Հավելվածը պատվիրող կազմակերպություններին հնարավորություն է տալիս իրականացնել օպերատիվ վերահսկողություն պարտքերի և կատարված գործարքների նկատմամբ։ Հավելվածի շնորհիվ հնարավոր է տեսնել պատվիրված, առաքված, վերադարձված ապրանքների մասին մանրամասն տեղեկություն, ինչպես նաև պատվերից հասանելի զեղչի գումարի և նվերների մասին տեղեկություններ։
Ընդ որում՝ Patver հավելվածում հասանելի են միայն ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով աշխատող մատակարարների տվյալները։ Հավելվածում հասանելի է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգն ունեցող մատակարարների ամբողջական ցանկը։ Patver հավելվածում գունանշմամբ արտացոլվում են մատակարարի առցանց լինելու կամ վերջին մուտքի ամսաթվի վերաբերյալ տվյալներ։ Պատվիրող կազմակերպությունները տվյալների թարմացման մասին տեղեկանում են՝ ստանալով համապատասխան ծանուցումներ։ Հավելվածն ունի ցուցադրական տարբերակ, որի միջոցով հնարավոր է ծանոթանալ հավելվածի հնարավորություններին։ Այն հնարավոր է բեռնել ինչպես Google Play, այնպես էլ App Store խանութներից։