ՀԾ համակարգերն ամպում

Հայկական Ծրագրեր ընկերության ամենատարածված հաշվապահական և առևտրային համակարգերը հասանելի են նաև ամպում։

ՀԾ համակարգերի ամպային տարբերակների օգնությամբ դուք կարող եք ղեկավարել բիզնեսը և վարել հաշվապահական հաշվառումը աշխարհի ցանկացած կետից։

Ամպային տարբերակի դեպքում տվյալների պահոցները և պահուստային պատճենները գտնվում են ոչ թե կոնկրետ աշխատանքային համակարգչի վրա, այլ հատուկ սերվերային տարածքում:

Տվյալները պահվում են ՀԾ տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է բոլոր ժամանակակից պահանջներին․

  • շուրջօրյա անվտանգության ծառայություն
  • օդորակման և հրդեհամարման ինքնաշխատ համակարգերի առկայություն
  • պահուստային էլեկտրամատակարարման առկայություն
  • հիմնական և պահուստային գերարագ ինտերնետային կապերի առկայություն


Միացումը տվյալներին կատարվում է անվտանգ և գաղտնագրված կապուղով, որի շնորհիվ օգտագործողները կարող են ապահով աշխատել աշխարհի ցանկացած կետից` ինտերնետի առկայության դեպքում:
Հասանելի են հետևյալ ՀԾ համակարգերի ամպային տարբերակները՝
Ամպային տարբերակի առավելությունները
ՀԾ համակարգերի ամպային տարբերակներն ունեն մի շարք առավելություններ լոկալ տարբերակների համեմատ՝
  • տվյալները հասանելի են 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետից
  • տվյալների անվտանգ պահպանություն և ամենօրյա ավտոպատճենում
  • կրճատվում են սերվերային համակարգչի ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը
  • ղեկավարները և գլխավոր հաշվապահները մոբայլ հավելվածների միջոցով կարող են ցանկացած վայրից վերահսկել հաշվառումը, վերլուծել և կայացնել որոշումներ
  • ՀԾ և այլ համակարգերի հետ կապի ապահովում վեբ-սերվիսների միջոցով
  • Ձեռքբերված համակարգերի, հասանելի աշխատատեղերի և օգտագործողների վերաբերյալ տվյալները հնարավոր է դիտել ՀԾ-Անձնական գրասենյակում
  • տեխնիկական հարցերի շուրջօրյա սպասարկում ՀԾ Տելեգրամ խմբի միջոցով

Հեշտ անցում ամպային լուծումների
ՀԾ համակարգերի լոկալ տարբերակից անցումը ամպային տարբերակին շատ հեշտ է։ Օգտագործողները կարող են տվյալները տեղափոխել ամպ և շարունակել աշխատանքն ամպում: Ամպային տարբերակների ֆունկցիոնալությունը ամբողջովին համընկնում է լոկալ տարբերակի հետ: Համակարգերի աշխատանքի համար անհրաժեշտ է միայն ինտերնետային կապ։