Ավարտվեց ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ներդրումը Իդրամ ընկերությունում

   Ավարտվել է ՀԾ-Բանկ 4.0 համակարգի ներդրումը Իդրամ ընկերությունում: Ներդրվել են ՀԾ-Բանկ 4.0 համակարգի հետևյալ ենթահամակարգերը.

  • Հաշվապահություն
  • Վճարումներ
  • OLAP և հաշվետվություններ:

   Ներդրվեց նաև մի տեխնոլոգիա, որի միջոցով ապահովվում է պրոցեսինգային համակարգի տվյալների անընդհատ ավտոմատ ներմուծումը ՀԾ-Բանկ համակարգ: Դրա շնորհիվ միասնականացվեցին հաշվապահական և սեփական պրոցեսինգային ծրագրերում առկա տվյալները:

   Համակարգի օգտագործումը հնարավորություն է տալիս Իդրամ ընկերությանը.

  • Նորովի կազմակերպելու հաշվապահական հաշվառման ավտոմատացված գործընթացը` շնորհիվ արդեն միասնական տվյալների բազայի
  • Առավել դյուրին ստանալու ՀՀ ԿԲ ներկայացվող և ներքին հաշվետվությունները
  • Բար ելավելու ֆինանսական վերլուծությունների գործիքակազմը
  • Հեշտացնելու էլեկտրոնային դրամապանակներով իրականացվող գործողությունները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու գործընթացը:
Patver software_of_the_year Support center phone number